Նա ընդամենը 3 տարեկան է. կաթվածով ամենաերիտասարդ պացիենտը երկար ամիսների բուժումից հետո ոտքի է կանգնել

19:58   17 հունիսի, 2019

Ռոննի Քերմանն ընդամենը 1.5 տարեկան էր, երբ նրա մոտ կաթված առաջացավ:

Այժմ՝ 16 ամիս անց, տղան առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել:

Այդ օրը՝ մոտ 1.5 տարի առաջ հայրը նրան անօգնական վիճակում հայտնաբերեց անկողնում:

Նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա անցկացրեց հաջորդ 16 ամիսները:

Բժիշկները նրա ուղեղում ուռուցքներ եւ բշտեր հայտնաբերեցին՝ առաջացած գենետիկ խանգարման հետեւանքով, որն էլ կաթվածի պատճառ էր դարձել՝ սահմանափակելով դեպի ուղեղ արյան հոսքը:

Երեխան ստիպված էր մի շարք վիրահատությունների ենթարկվել եւ քիմիաթերապիա ընդունել:

Կաթվածի պատճառով Փոքրիկ Ռոնին կորցրել է իր տեսողության զգալի մասը եւ զրկվել ոտքերով կառավարելու հնարավորությունից:

Սակայն աճող օրգանիզմը շատ լավ է արձագանքում ինտենսիվ բուժմանը եւ ոչ այդքան վաղուց տղան առաջին անգամ ոտքի էր կանգնել:

Իհարկե, նա  դեռ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ նրան աջակցություն է պետք, սակայն դա, ըստ բժիշկների, շատ լավ նշան է, որը ցույց է տալիս, որ երեխան սկսել է վերականգնվել:

Ըստ բժիշկների, Ռոննին ժառանգական նեյրոֆիբրոմատոզ ունի, որը նա ժառանգել է իր հորից: Վերջինս հիվանդության չափավոր տեսակով էր տառապում: Նեյրո ֆիբրոմատոզը հանգեցնում է մարմնի վրա նյարդերի ուռուցքների առաջացման, սակայն Ռոննիի մոտ դրանք ուղեղում են առաջացել:

Նեյրոֆիբրոմատոզը մի շարք խանգարումների ընդհանուր անվանումն է, որոնք ուռուցքների եւ նորագոյացությունների առաջացման պատճառ են դառնում: Այն հայտնվում է գեներից մեկի մուտֆացիայի հետեւանքով, սակայն նեյրոֆիբրոմատոզի զոհերից կեսի մոտ չկա հիվանդության ընտանեկան պատմություն, իսկ մուտացիան հանկարծակի է տեղի ունենում: Պաթոլոգիկ նորագոյացությունների աճը կանխելն անհնար է, թեեւ լազերային եւ ավանդական վիրաբուժությունը թույլ է տալիս ազատվել ուռուցքներից:



© NEWS.am Medicine