115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ. Ուռուցքաբանության եւ այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվելու

12:58   19 հունիսի, 2019

Ռադիացիոն բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնը եւ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնը չեն մասնավորեցվելու եւ շարունակելու են գործել որպես պետական բժշկական կենտրոններ՝ առողջապահության նախարարության ուղիղ կառավարման ներքո:

«2017-2020 թվականներին պետգույքի սեփականաշնորհման ծրագրում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ այսօր, հունիսի 19-ին, ընդունվել է Ազգային Ժողովում միաձայն. 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Հիշենցնենք, որ ոլորտի մեծ թվով մասնագետներ բազմիցս շեշտում էին, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ օգտագործման փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ, հաշվի առնելով դրանց եզակիությունը եւ դրանց գործունեության յուրահատկությունը, կարեւորություն են ներկայացնում պետության համար:



© NEWS.am Medicine