Ի՞նչ է սննդային նեոֆոբիան եւ ինչու է այն վտանգավոր

23:49   19 հունիսի, 2019

Սննդային նեոֆոբիան սննդային վարքագծի բավականին հազվագյուտ խանգարում է, որը ենթադրում է նոր անծանոթ սննդամթերքների նկատմամբ վախ եւ  որը հանգեցնում է մի խումբ սննդամթերքներից հրաժարվելուն:

Առողջապահության եւ սոցիալական ապահովման ֆիննական ազգային ինստիտուտի, Հելսինկիի եւ Տարտուի համալսարնների մասնագետները պնդում են, որ սննդային նեոֆոբիան  այնքան էլ անվնաս խանգարում չէ. իրականում դա կարող է մի շարք խնդիրների առաջացմանը հանգեցնել:

Վերոնշյալ գիտնականները հետեւել են 25-74 տարեկան կամավորներին եւ պարզել, որ 78 դեպքերում սննդային նեոֆոբիան փոխանցվում է ժառանգաբար եւ պայմանավորված է գենոտիպով:

Տվյալ շեղումը հիմնականում հանդիպում է երեխաների եւ տարեց մարդկանց մոտ եւ շատ դեպքերում նման է սննդի ընտրողականությանը:

Ցանկացած պարագայում այդ խանգարման դեպքում մարդկանց մոտ նկատվում է բջջաթաղանթի, սպիտակուցի եւ մոնո ոչ հագեցած թթուների պակաս: Այս ամենը, ինչպես հայտնի է, կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել:

Սննդային նեոֆոբիայով մարդկանց մոտ, ովքեր մասնակցել են հետազոտությանը, նաեւ արյան մեջ ճարպաթթուների վատ վիճակ եւ բորբոքման մարկերների բարձր մակարդակ է նկատվել:

Այս ամենը սրտանոթային հիվանդությունների կամ 2-րդ տիպի դիաբետի զարգացման լուրջ գործոն է:



© NEWS.am Medicine