3 վնասակար մթերք, որոնցից չարժի հրաժարվել

15:00   20 հունիսի, 2019

Այս մթերքներն, իհարկե, առողջությանն ամենեւին օգտակար չեն, բայց չարժի դրանք սննդակարգից բացառել, չնայած դրանք չարաշահել նույնպես չարժի:

Պաղպաղակ

Տարբեր պաղպաղակներ կան եւ ամենեւին ոչ միշտ են վնասակար: Լավ պաղպաղակը բավականին լավ աղանդեր է, քանի որ դրա մեջ պարունակվում են սպիտակուցներ եւ կալցիում: Ուստի չարժի պաղպաղակից հրաժարվել, բայց այն պետք է հատուկ ուշադրությամբ ընտրել. նախապատվություն տվեք այն պաղպաղակին, որի մեջ արհեստական գունավորող եւ բուրավետ նյութեր չկան: Փաթեթի վրա ուշադիր կարդացեք բաղադրությունը. ցանկալի է ընտրել այնպիսի պաղպաղակ, որի մեջ չկան բուսական ճարպեր, այսպես կոչված՝ «կաթնային ճարպի փոխարինիչներ»: Լավ պաղպաղակի բաղադրության մեջ առկա է սերուցք եւ կաթ, իսկ շաքարը նվազագույն քանակությամբ է:

Խտացրած կաթ

Պետք է կարողանալ ընտրել նաեւ խտացրած կաթը. եթե խտացրած կաթը պատրաստված է կաթից եւ շաքարից՝ առանց բուսական ճարպերի, այն կարելի է ժամանակ առ ժամանակ գործածել: Բայց, իհարկե, չի կարելի չարաշահել, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Իսկ բուսական ճարպերով եւ տրանս-ճարպերով խտացրած կաթի տեղը աղբի դույլն է:

Ճարպ

Ճարպն անչափ յուղոտ մթերք է, սակայն չարժի դրանից ամբողջությամբ հրաժարվել. սննդակարգում ոչ մեծ քանակությամբ ճարպը, եթե այն ինչ-ինչ պատճառով ձեզ հակացուցված չէ, չի վնասի: Ի վերջո, ճարպը պարունակում է արախինաթթու, որը նաեւ օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Դրանից բացի, այս մթերքը հարուստ է А, Е եւ D վիտամիններով:



© NEWS.am Medicine