7 պատճառ հաճախակի ձուկ ուտելու համար

20:30   20 հունիսի, 2019

Ձուկը, որն առանցքային տեղ է գրավում Միջերկրյածովյան դիետայում, շատ օգտակար է համարվում առողջության համար: Ձեզ ենք ներկայացնում ձուկը ձեր սննդաբաժնում ներառելու եւ այն որքան հնարավոր է հաճախ ուտելու մի քանի պատճառ:

  1. Ձուկը շատ սննդարար նյութեր է պարունակում

Ձուկը շատ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, այդ թվում սպիտակուցներ, յոդ, տարբեր վիտամիններ եւ հանքանյութեր: Հատկապես օգտակար է յուղոտ ձուկը, որը Օմեգա-3 է պարունակում:

  1. Ձուկն օգտակար է սրտի համար

Ձկան մեջ առկա նյութերը օգտակար են սրտանոթային համակարգի առողջության համար. համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների, այդ թվում կաթվածների առաջացման վտանգը:

  1. Ձուկը կարեւոր է երեխայի զարգացման համար

Օմեգա-3 ճարպաթթուները չափազանց կարեւոր են երեխայի նորմալ աճի եւ զարգացման համար, դրա համար ձուկը խորհուրդ է տրվում ներառել փոքրիկների սննդաբաժնում: Սակայն չպետք է մոռանալ այն մասին, որ որոշ տեսակի ձկներում պարունակվում է նաեւ սնդիկ, որը կարող է զարգացման խանգարման հանգեցնել:

  1. Ձուկն օգտակար է ուղեղի համար

 Տարիքի հետ մարդու կոգնիտիվ կարողությունները վատթարանում են: Համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը օգտակար է ուղեղի համար եւ օգնում է դանդաղեցնել բացասական գործընթացները:

  1. Ձուկը նվազեցնում է աուտոիմուն հիվանդությունների զարգացման վտանգը

Կարծիք կա նաեւ, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է աուտոիմուն հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում 1-ին տիպի դիաբետի: Օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են  երեխաների մոտ դիաբետի, ինչպես նաեւ այլ  աուտոիմուն հիվանդությունների զարգացման հավանականությունը:

  1. Ձուկը պաշտպանում է տեսողությունը

Ձուկը Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ օգտակար է  տեողության համար եւ լավ պրոֆիլակտիկա է տարիքային մակուլոդիստրոֆիայի համար՝ սա տեսողության խախտման եւ տարեցների մոտ կուրության  առաջացման հիմնական պատճառն է:

  1. Ձուկն օգտակար է դեպրեսիաների պրոֆիլակտիկայի համար

Թեեւ համոզիչ գիտական ապացույցներ չկան, համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է դեպրեսիաների զարգացման հավանականությունը եւ թույլ է տալիս կրճատել դրա տեւողությունը:



© NEWS.am Medicine