Վիտամին D-ի պակասն ազդում է սերմնահեղուկի որակի վրա. հետազոտություն

23:43   22 հունիսի, 2019

Վիտամին D-ի պակասը բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա:

Կոպենհագենի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ այդ վիտամինի պակասի լրացումը կարող է օգնել բարելավել սերմնահեղուկի որակը՝ բարձրացնելով հաջող բեղմնավորման հավանականությունը:

Սակայն վիտամին D-ի պակասը խորհուրդ է տրվում լրացնել ոչ թե սննդային հավելումների, այլ արեւային լոգանքների օգնությամբ: Մասնավորապես, գիտնականների խոսքով, բավարար է օրական 15-20 րոպե արեւի տակ գտնվելը:  



© NEWS.am Medicine