14 խորհուրդ մասնագետից. ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից

18:53   22 հունիսի, 2019

Հայաստանում ամռանը աղիքային վարակների դեպքերն աճում են: Այս տարի հատկապես տարածված են դիզենտերիան եւ սալմոնելլոզը:

ՀՀ ԱՆ ԱՆ հիվանդությունների վերահսկմանեւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդություններիհամաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կիսվել է մի քանի խորհրդով այն մասին, թե ինչպես կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ եւ ձեր երեխաներին այդ հիվանդություններից.

  1. Խանութից մթերք գնելիս պարտադիր նայեք պիտանելիություն ժամկետը: Այս եղանակին մթերքներն արագ են փչանում:
  2. Սննդամթերքը միշտ պահեք սառնարանում, նույնիսկ եթե այն գնել եք թարմ վիճակում, այն կփչանա, եթե մի քանի ժամ թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  3. Պատրաստեք քիչ, որպեսզի ուտելիքը երկար պահպանվի:
  4. Միսն ու մսամթերքը պահեք սառնարանում փակ ամանի մեջ, որպեսզի այն լինի առանձին մյուս մթերքներից:
  5. Ձուն օգտագործելուց առաջ պարտադիր լվացեք, նույնիսկ եթե այն օգտագործում եք թխման համար:
  6. Մի մոռացեք ջերմային ճիշտ մշակման մասին. չեփած միսը կարող է շատ վտանգավոր լինել:
  7. Եթե մթերքի համը փոխվում է, ապա դեն նետեք այն:
  8. Երեխաներին սովորեցրեք լվանալ ձեռքերը, երբ տուն են մտնում, ինչպես նաեւ զուգարան գնալուց հետո եւ ուտելուց առաջ: Հաճախ աղիքային վարակների պատճառ են դառնում կեղտոտ ձեռքերը:
  9. Փողոցում փափուկ պաղպաղակ մի գնեք:
  10. Ֆրեշը/սմուզին, որոնք վաճառում են փողոցում, եւս կարող են վտանգ ներկայացնել, հատկապես եթե դրանք վաճառվում են մի տեղ, որտեղ չկա ջուր եւ սառնարան:
  11. Երեխաներին թույլ մի տվեք լողալ ջրավազանում, որը նախատեսված չէ դրա համար:
  12. Եթե քաղաքից դուրս եկ մեկնում, ձեզ հետ վերցրեց ջրով լի շշեր եւ մի խմեք աղբյուրներից:
  13. Եթե քաղաքից դուրս եկ մեկնում, փչացող մթերքներ մի վերցրեք, օրինակ՝ կրեմով տորթեր:
  14. Ցանկացած մթերք պահեք փակ տարրայի մեջ: 


© NEWS.am Medicine