Ինչո՞ւ չարժե ուտել ակտիվացված ածուխ պարունակող սնունդ

11:45   23 հունիսի, 2019

Սեւ պաղպաղակ, սեւ բուրգերներ եւ ակտիվացված ածուխ պարունակող այլ մթերքներն այսօր շատ տարածված են: Շատերին թվում է, որ դրանք օգտակար են, սակայն իրականում դա այդպես չէ. այդպիսի մթերքներից օգուտ չկա, իսկ վնասը բավականին իրական է:

Փորձենք հասկանալ՝ ինչու խորհուրդ չի տրվում օգտագործել ակտիվացված ածուխ պարունակող սնունդ:

Ածուխը, իհարկե, ունի որոշ օգտակար հատկություններ օրգանիզմի համար, սակայն դա առանց անհրաժեշտության ածուխ օգտագործելու համար դեռեւս առիթ չէ: Բանն այն է, որ ակտիվացված ածուխը կարող է օրգանիզմից դուրս բերել սննդարար նյութերն ու վիտամինները:

Ածուխը նաեւ կարող է բացասաբար ազդել դեղամիջոցների արդյունավետության վրա՝ խոչընդոտելով նրանց յուրացումը աղիներում: Հենց այդ պատճառով դեղամիջոցներ (հատկապես հորմոնալ հաբեր, այդ թվում՝ հակաբեղմնավորիչներ) օգտագործող մարդկանց խորհուրդ չի տրվում առանց լուրջ անհրաժեշտության օգտագործել ակտիվացված ածուխ՝ այդ թվում՝ սննդամթերքի բաղադրության մեջ:

Առանձին ուշադրության է արժանանում ակտիվացված ածուխ պարունակող ատամի մածուկը. մասնագետները պնդում են, որ այդպիսի մածուկը առանձնահատուկ ազդեցություն չունի, իսկ լնդերը կարող են տուժել ածխի հղկող հատկությունների պատճառով: Բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար ատամնաբույժները խորհուրդ են տալիս չօգտագործել այդպիսի մածուկը մշտական հիմունքներով:



© NEWS.am Medicine