Սնունդ, բնություն, հորմոններ. ինչպե՞ս կարելի է պաշտպանվել կրծքագեղձի քաղցկեղից 35 տարեկանից հետո

22:07   22 հունիսի, 2019

Քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը տարիքի հետ ավելանում է: Բրիտանացի փորձագետները պատմել են, թե ինչպես կարելի է նվազեցնել այդ ռիսկը 35 տարեկանից հետո:

Սնունդ

35 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից եւ սկսել ճիտշ սնվել: Սննդակարգի հիմքում պետք է լինեն բանջարեղենը, մրգերը, լոբազգիները, ձիթապտղի եւ կտավատի յուղը, անյուղ միսը, ձուկը: Մշակված մսից պետք է հրաժարվել, ինչպես նաեւ չմոռանալ բավարար չափով ջուր խմելու մասին:

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա օրական 10 գրամ ալկոհոլի հետ 10%-ով մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը:

Բնություն

Քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում նաեւ հաճախ լինել բնության գրկում, հանգստանալ մաքուր օդին: Դրանով կարգավորվում է իմունային համակարգը, ինչպես նաեւ օրգանիզմը պաշտպանվում է ոչ միայն քաղցկեղից, այլ նաեւ մի շարք այլ հիվանդություններից:

Հորմոններ

Եվ երրորդ խորհուրդը՝ վերահսկել հակաբեղմնավորիչների ընդունումը: Մասնագետները 35 տարեկանից բարձր կանանց խորհուրդ են տալիս զգուշորեն օգտագործել հակաբեղմնավորիչներն ու այլընտրանքներ փնտրել: Այդ հարցը ճիշտ կլինի քննարկել բժիշկի հետ:    



© NEWS.am Medicine