5 հիվանդություն, որոնք զարգանում են առանց ախտանիշների

20:31   22 հունիսի, 2019

Որոշ հիվանդություններ կարող են զարգանալ առանց ախտանիշների՝ քայքայելով առողջությունը: Ներկայացնում ենք մի քանի նման հիվանդություն՝

Դիաբետ

Երկրորդ տեսակի դիաբետն ամենանենգ հիվանդություններից է: Երկար տարիների ընթացքում դուք կարող եք նույնիսկ չիմանալ այդ հիվանդության գոյության մասին, սակայն հիվանդությունը կազդի ձեր անոթների վրա: Դիաբետի մի քանի ախտանիշներից են՝ բերանում չորություն, ծարավ, հաճախակի միզարտադրություն, տեսողության վատացում:

Թոքերի քաղցկեղ

Այն բացահայտվում է միայն 3-4 ստադիաներում, երբ բուժումը քիչ արդյունավետ է:

Գլաուկոմա

Մարդը կարող է երկար ժամանակ չզգալ աչքի ճնշման բարձրացումը: Ախտանիշներից են՝ տեսողական դաշտի կտրուկ նվազում, տեսողության սրության խախտում:

Հիպերտոնիա

Տարիներով մարդը կարող է չնկատել, որ բարձր ճնշում ունի: Հիպերտոնիան «լուռ մարդասպան» է: Այն զարգանում է երկար ժամանակ առանց ախտանիշների եւ կարող է դրսեւորվել ինֆարկտի, ինսուլտի կամ երիկամների խնդրի տեսքով:

Քնի ապնոէ

Այս դեպքում մարդու մոտ քնի ժամանակ շնչառությունը կտրվում է, ինչը վտանգավոր է ուղեղի համար: Դժվար է կռահել, որ ձեզ մոտ ապնոէ կա: Ախտանիշներից են՝ քնկոտություն, տրամադրության անկում, կոգնիտիվ խանգարում, որոնք կարող են առաջանալ նաեւ այլ պատճառներով:



© NEWS.am Medicine