Սկանդալ հիվանդանոցում. քաղցկեղով հիվանդի այլ օրգանն են հեռացրել

17:32   25 հունիսի, 2019

Ավստրալացի վիրաբույժները սխալմամբ հեռացրել են քաղցկեղով հիվանդի աղիքի այլ հատվածը:

Sydney Morning Herald-ը հաղորդում է, որ սկանդալը տեղի  է ունեցել ուրբաթ՝ հունիսի 21-ին, Սիդնեյ քաղաքի Northern Beaches Hospital նոր հիվանդանոցում: Պացիենտը, որի անուհը չի նշվում, աղիքի վիրահատության կարիք է ունեցել:

Սակայն վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել են ոչ թե քաղցկեղից ախտահարված աղիքի մասը,  այլ մեկ այլ մաս:

Ենթադրաբար, նման սխալի պատճառ են  դարձել մասնավոր պաթոլոգիական լաբորատորիայի կողմից տրամադրված սխալ տվյլաները:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես կատարվածը կազդի տուժածի առողջության վրա:

Այժմ միջադեպը հետաքննում են նահանգի իշխանությունները:

Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարար Բրեդ Հազարդը հիվանդանոցի աշխատակցներին կոչ է արել պացիենտին եւ նրա ընտանիքին ողջ հնարավոր աջակցությունը ցուցաբերել:

Նշենք, որ Northern Beaches Hospital հիվանդանոցը բացվել է 2018 թվականի հոկտեմբերին եւ բացման պահից այնտեղ արդեն 5 ղեկավար է  փոխվել: Այն ֆինանսավորում է ինչպես պետությունը, այնպես էլ  մասնավոր անձինք:



© NEWS.am Medicine