Սան Ֆրանցիսկոն դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որն արգելել է էլեկտրոնային սիգարետների վաճառքը

13:15   26 հունիսի, 2019

Սան Ֆրանցիսկոն դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որն արգելել է էլեկտրոնային սիգարետների վաճառքը:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ արգելքի կողմնակիցները հույս ունեն, որ այս միջոցառումը կօգնի նվազեցնել անչափահասների կողմից վեյփերի օգտագործումը: Արգելքի հետեւանքով էլեկտրոնային սիգարետներ արտադրող Juul Labs խոշոր ընկերությունը պետք է փակի Սան Ֆրանցիսկոյում իր կենտրոնակայանը:

Ամերիկացի փորձագետները բազմիցս նշել են, որ 2014 թվականից սկսած ԱՄՆ-ում երիտասարդների շրջանում առավել տարածված ծխախոտային արտադրանքը էլեկտրոնային սիգարետներն են: Միաժամանակ վեյփերի արգելքի հակառակորդները նշում են, որ ընդունված որոշումը սահմանափակում է մեծահասակ ծխողների ծխախոտի այլընտարանքներին հասանելիության իրավունքը:

Հավելենք, որ անցյալ տարի Սան Ֆրանցիսկոյում հավանություն էր ստացել բուրավետ ծխախոտի վաճառքի արգելքը, իսկ 2016-ին մտցվել էր քաղցրացված ըմպելիքների հարկ:



© NEWS.am Medicine