Արգանդի քաղցկեղի զարգացման վտանգի նվազեցման համար պետք է օրական գոնե 30 րոպե քայլել. մասնագետներ

22:34   27 հունիսի, 2019

Ֆիզիկապես ակտիվ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում արգանդի քաղցկեղով. այս հիվանդության պրոֆիլակտիկայի համար պետք է օրական գոնե 30 րոպե քայլել (շաբաթական 150 րոպե) կամ այլ ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել, պնդում են ԱՄՆ-ի  Հանրային առողջապահության դպրոցից գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 668 կին, որոնց մոտ արգանդի ներքին լորձաթաղանթի քաղցկեղ է ախտորոշվել եւ նույնքան առողջ կին:

Ուսումնասիրելով բոլոր մասնակիցների կենսակերպը՝ մասնագետները եկել են եզրակացության, որ շաբաթական 150 րոպե եւ ավելի երկար ֆիզիկական ակտիվությունը  թույլ է տալիս միջինում 34 տոկոսով կրճատել արգանդի քաղցկեղի զարգացման վտանգը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կանանց առողջության վրա ֆիզիկական վարժությունների ազդեցությունը հիմնականմում կախված է մարմնի զանգվածի ինդեքսից:

Ավելի քիչ քան 25 միավոր մարմնի զանգվածով սլացիկ կանանց մոտ օրական 30 րոպե եւ ավել տեւողությամբ ակտիվությունը  նպաստել է արգանդի քաղցկեղի վտանգի կրկնակի նվազմանը, այսինքն 73 տոկոսվ: Գեր, սակայն ֆիզիկական ակտիվության այդ մակարդակը պահպանող կանայք  արգանդի քաղցկեղի զարգացման  իրենց վտանգը նվազեցրել են 52 տոկոսով:



© NEWS.am Medicine