Լրացուցիչ 12 մլրդ դրամ `առողջապահության ոլորտի համար. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հարկատուներին

14:09   27 հունիսի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարող սուբյեկտներին եւ հարկատուներին նրա համար, որ նրանց գործունեության շնորհիվ հաջողվել է առողջապահության ոլորտին հատկացնել լրացուցիչ 12 մլրդ դրամ:

Հունիսին 27-ին Կառավարության նիստին ելույթ ունենաով Փաշինյանը նշեց, որ քաղաքացիների առողջապահության ապահովման համար պետք է հնարավոր ամեն ինչ արվի:

Առաջին հերթին դա վերաբերում է սոցիալապես անապոհվ քաղաքացիաների աջակցությանը: Նա նշեց, որ առողջապահության ոլորտի համար լրացուցիչ 12 մլրդ դրամ հատկացնելու որոշումը անմիջականորեն կանդրադառնա հանրապետության մի քանի հարյուր հազար քաղաքացիների վրա:

Մասնավորապես, կառավարության որոշումը թույլ կտա 0-18 տարեկան երեխաների անվճար ստացիոնար բուժումն ապահովել, ինչպես նաեւ շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման ծրագրի իրականացման ժամանակ լրացնել միջոցների պակասը:

«Այս որոշման իրական հեղինակները մարդիկ են, որոնք բարեխղճորեն վճարում են հարկերը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ  այդ արդյունքին հնարավոր է եղել հասնել այդ թվում այն պատճառով, որ ընթացիկ տարում մոտ 120 մլն դրամով  ավելի շատ դրամարկղային կտրոններ են տպվել, քան մեկ տարի առաջ:

«Կառավարության անունից ուզում են շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր Հայաստանի տարածքում տնտեսական գործունեություն են իրականացնում եւ հարկեր վճարում՝ դրանով ապահովելով հանրապետության զարգացումը», - ասաց վարչապետը:

Այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն՝ առողջապահական ոլորտին կհատկացվի լրացուցիչ 12 մլրդ դրամ: Դրանցից 5.1 մլրդ դրամը նախատեսվում է  հատկացնել «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին, 1.75 մլրդ դրամը՝ պետպատվերի շրջանակում «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի  0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությանն ու ծառայություններին, 1.2 մլրդ դրամը՝ «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացմանը, այդ թվում կաթվածի բուժմանը եւ «Stent for life» ծրագրին, 900 մլն դրամը՝ «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին։

Մասնավորապես եւս 500 մլն դրամ կհատկացվի  «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին, 2 մլրդ դրամը՝ գերժամանակակից սարքավորումներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքների հագեցմանը ։

120 մլն դրամը հատկացվել է  ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝  դեղամիջոցների պատշաճ պահպանման պայմանների ապահովման համար:



© NEWS.am Medicine