Մերսման յուղն օգնեց հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ու փրկել երիտասարդ կնոջ կյանքը

15:43   29 հունիսի, 2019

27-ամյա Հոլի Դրայնանը կարողացավ հաղթահարել ահավոր հիվանդությունը շնորհիվ կոսմետիկ նյութով մերսման։

Ինչպես տեղեկացնոիմ է The Daily Mail-ը, կինը մի քանի ամիս անհարմարություն է զգացել որովայնի շրջանում, բայց բուժող բժիշկը դա վերագրել է գլյուտենը չմարսելուն։ Մի օր Հոլին որոշել է զբաղվել իրենով եւ որովայնին մերսման օճառ է քսել։ Հեղուկի մնացորդով նա սկսել է մերսել կուրծքը, բայց այդ ժամանակ ձախ կրծքում գունդ է շոշափել։ Բժիշկները անմխիթարական ախտորոշում են կայացրել՝ կաթնագեղձի քաղցկեղ, որը դարձել է մուտացիայի հետեւանք TP53 գենում։

Հիվանդությունը հաղթահարելու համար Հոլին ստիպված է եղել քիմիաթերապիա եւ մաստէկտոմիա անցնել՝ կրծքի հետագա վերականգնմամբ։ Չնայած բժիշկները կապ չեն հայտնաբերել  կաթնագեղձի քաղցկեղի եւ որովայնի ցավերի միջեւ, տհաճ ցավային ախտանշանն անցել է քիմիաթերապիայից հետո։

2005 թվականին կնոջը հաջողվել է հաղթել գլխուղեղի քաղցկեղը։ Հիմա Հոլին երկյուղում է, որ գենետիկ մուտացիան ապագայում կարող է նորից քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Չնայած դրան, նա ջանում է պահպանել դրական տրամադրվածությունը եւ իրեն լիովին նվիրել է 18-ամսական աղջկա դաստիարակությանը։

«Ես պետք է ուժեղ լինեմ եւ ապրեմ որքան հնարավոր է երկար հանուն իմ հիասքանչ աղջկա»,- նշում է Հոլին։



© NEWS.am Medicine