Ինչպես սնվել նախադիաբետի դեպքում. 5 խորհուրդ

11:41   30 հունիսի, 2019

Նախադիաբետը նախորդում է դիաբետ հիվանդությանը: Նախադիաբետով մարդկանց արյան մեջ արդեն իսկ բարձր է գլյուկոզայի մակարդակը, սակայն լիարժեք դիաբետ դեռեւս չկա նրանց մոտ: Համարվում է, որ այդ շրջանում ճիշտ սնունդը կարող է օգնել խուսափել իսկական շաքարային դիաբետից:

1. Ածխաջրեր

Եթե դուք ունեք նախադիաբետ, ուշադրություն դարձրեք ածխաջրեր օգտագործելուն. կարեւոր է նախընտրությունը տալ բարդ ածխաջրերին: Օրինակ՝ կարելի է օգտագործել ամբողջական հացահատիկային մթերքներ, լոբազգիներ, բանջարեղեն: Իսկ ռաֆինացված, մշակված մթերքներից ցանկալի է հրաժարվել: Դրանցից են շաքարավազը, շաքար պարունակող մթերքները, սպիտակ ալյուրից պատրաստված մակարոնեղենը, սպիտակ ալյուրն առհասարակ:

Բանն այն է, որ օրգանիզմը ծախսում է շատ ժամանակ եւ ուժ բարդ ածխաջրերը մարսելու համար, որոնք նաեւ ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս: Իսկ պարզ ածխաջրերն արագորեն բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչն անցանկալի է նախադիաբետի պարագայում:

2. Բալանսավորված սնունդ

Փորձեք դարձնել ձեր սննդակարգը հնարավորինս բալանսավորված. դրանում պետք է ներառվեն ե′ւ սպիտակուցներ, ե′ւ ճարպեր, ե′ւ ածխաջրեր: Թե ինչպես դուք կարող եք ճիշտ կազմակերպել ձեր սննդակարգը, խորհուրդ է տրվում խորհրդակցել էնդոկրինոլոգի կամ դիետոլոգի հետ:

3. Հաճախակի եւ փոքր չափաբաժնով

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի մեջ պահելու համար ցանկալի է ուտել հաճախակի՝ յուրաքանչյուր 4-5 ժամը մեկ, եւ փոքր չափաբաժնով: Եթե դուք երկար ժամերի ընթացքում քաղցած եք լինում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է, իսկ եթե այնուհետեւ օգտագործում եք բարձր կալորիականությամբ մեծ չափաբաժնով ուտելիք, գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է: Դիաբետի դեպքում այդպիսի տատանումներն անցանկալի են:

4. Նախաճաշ

Մի մոռացեք նախաճաշել: Համարվում է, որ 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդիկ, որոնք բաց են թողնում սննդի առաջին ընդունումը, ունեն շաքարի ավելի բարձր մակարդակ ճաշի եւ ընթրիքի ժամանակ, քան մարդիկ, որոնք նախաճաշում են:

Նախաճաշի համար ցանկալի է ընտրել սպիտակուցներ եւ բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ:

5. Շաքար եւ շաքարի փոխարինիչներ

Ինչպես արդեն նշվել է, նախադիաբետի դեպքում շաքար օգտագործելն ընդհանրապես ցանկալի չէ: Սակայն դա վերաբերում է նաեւ շաքարի փոխարինիչներին, քանի որ դրանցից մի քանիսը նույնչափ վնասակար են, որքան շաքարը:

Ուրիշ ի՞նչ կարելի է անել

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կենսակերպին ընդհանուր առմամբ.



© NEWS.am Medicine