Ինչպե՞ս պայքարել բարձր ճնշման դեմ. 3 օգտակար խորհուրդ

20:39   29 հունիսի, 2019

Եթե դուք հիպերտոնիա ունեք, ձեր բուժմամբ պետք է զբաղվի փորձառու բժիշկը: Սակայն կան պարզ միջոցներ, որոնք օգնում են կարգավորել ճնշումը:

Ավելի շատ քայլեք

Փորձեք ավելի հաճախ քայլել՝ օրական 30 րոպե: Քայլելը օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար և օգնում է կարգավորել ճնշումը: Մասնագետների խոսքով՝ հաճախ քայլելը նվազեցնում է սիստոլոգիական ճնշումը:

Շնչեք

Մասնագետները խորհուրդ են տալիս շնչառական վարժություններ անել, որոնք հանում են սթրեսը, ակտիվացնում ռենինի վերամշակումը՝ ֆերմենտ, որը բարձրացնում է ճնշումը:

Օրինակ՝ պարզ շնչառական վարժություն

  1. Նստեք աթոռի վրա
  2. Մաքսիմալ թուլացեք
  3. Ձեռքը դրեք կրծքին կամ որովայնին
  4. Խորը շնչեք և արտաշնչեք, աշխատեք չմտածել կողմնակի բաների մասին

Երաժշտություն լսեք

Լսեք ձեր սիրելի երաժշտությունը, դրա շնորհիվ կլավանա հոգեբանական վիճակը, և հաճույքի հորմոն կառաջանա: Ճնշման համար նույնպես դա օգտակար է: 



© NEWS.am Medicine