10% անկում վերջին հինգ տարում. Արսեն Թորոսյանը խոստանում է համաչափ միջոցառումներ իմունականխարգելման ոլորտում

15:07   1 հուլիսի, 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստանում է համաչափ միջոցառումներ իմունականխարգելման ոլորտում:

«Իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019 թ. դրությամբ. 1 տարեկան երեխաներ` 85.9%, 2 տարեկան երեխաներ` 90.6%, 6 տարեկան երեխաներ` 95.5%: 10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում պետական որոշ կառույցների պատճառով:

Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ են արվելու, ինչպես շատ Եվրոպական երկրներում», - գրել է Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

 



© NEWS.am Medicine