Մազութի գետն ընկած տղամարդը հրաշքով ողջ է մնացել

17:34   2 հուլիսի, 2019

Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքում (Ռուսաստան) մազութի գետն ընկած տղամարդը հրաշքով ողջ է մնացել։ Երբ տուժածին հանել են խյուսից, նա ամբողջովին պատված է եղել բիտումի «թաղանթով»։

Ինչպես տեղեկացնում է «Վեստի Վորոնեժ»-ը, տուժածը հասցվել է շրջանային հիվանդանոց։ Նրան կաթոցիկ են միացրել, նրա վիճակն սկսել է լավանալ։

Այնինչ, բժիշկները բավական ջանքեր գործադրեցին, որպեսզի մաքրեն տուժածին մազութից։

Լրագրողները տեղեկացնում են, որ նա աշխատում էր ճանապարհաշինական կազմակերպությունում, բայց ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե ինչպես է նա հայտնվել մազութի գետում, առայժմ չկա։



© NEWS.am Medicine