Պարզվել է, թե ինչու չի կարելի գրիպի ժամանակ հակաբիոտիկներ ընդունել

19:01   3 հուլիսի, 2019

Կենսաբանները գտել են բացատրությունը, թե ինչու գրիպի ժամանակ չի կարելի հակաբիոտիկներ ընդունել: Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գրիպի դեպքում այս դեղամիջոցները ոչնչացնում են օգտակար միկրոֆլորան, որը մարդուն պաշտպանում է ինֆեկցիաներից: Սա, իր հերթին, բացասաբար է անդրադառնում այդ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունների վրա:

Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի ինստիտուտից Անդրեաս Ուոքը նշում է, որ ֆերմաներում հակաբիոտիկներ գործածելու դեպքում խոցելի են դառնում ոչ միայն կենդանիները, այլեւ մարդիկ:

Գիտնականները փորձ են կատարել մկների վրա՝ հետեւելով հակաբիոտիկներ ընդունելուց հետո նրանց իմունային համակարգի աշխատանքին: Հետազոտությանը ներգրավված կրծողները գենետիկորեն մոդիֆիկացված էին, ինչի շնորհիվ նրանց իմունային մարմինները մեծ քանակությամբ ինտերֆերոններ են արտադրել, որոնք օրգանիզմին օգնում են վիրուսները ճանաչել եւ ոչնչացնել: Չնայած այս առավելությանը, օգտակար միկրոֆլորայի անհետացումը 2-3 անգամ կրճատել է ինտերֆերոնների խտությունը, ինչի հետեւանքով մկների օրգանիզմը խոցելի է դարձել վիրուսների հարձակման առջեւ:

Փորձարարական կրծողների իմունիտետը վերականգնվել է միայն այլ մկների աղիներից մանրէներ պատվաստելուց հետո:

Համանման ազդեցության մեխանիզմը հասկանալու համար գիտնականները մտադիր են իրենց հետազոտությունները շարունակել:



© NEWS.am Medicine