12:07 4 հուլիսի, 2019Ծխելը խիստ վտանգավոր է ոչ միայն սրտի եւ անոթների, այլ նաեւ տեսողության համար, բայց ծխողների մեծ մասն այդ մասին գլխի էլ չի ընկնում։ Թեեւ գոյություն ունի հստակ կապ ծխելու եւ տեսողության խնդիրների միջեւ, 5 մարդուց միայն 1-ը գիտի այդ մասին, ինչպես վկայում է բրիտանական Օպտիմետրիստների ասոցիացիայի անցկացրած հարցումը։
Ասոցիացիայի մասնագետները հիշեցնում են, որ ծխողները տեսողությունից զրկվում են 2 անգամ ավելի հաճախ, քան չծխողները։ Բանն այն է, որ.
Հարցումը, որն իրականացվել է 2006 թվականին մեծահասակների շրջանում, ցույց է տվել, որ միայն 18 տոկոսն է տեղյակ տեսողության կորստի վտանգների մասին ծխելու հետեւանքով։ Մյուս կողմից՝ միայն մեկ երրորդն է (76 տոկոս) իմացել, որ ծխելը հանգեցնում է քաղցկեղի զարգացման։
«Մարդիկ սովորաբար իմանում են ծխելու եւ քաղցկեղի միջեւ կապի մասին, բայց շատերը տեղյակ չեն աչքերի վրա ծխախոտի ազդեցության մասին։ Ծխելը բարձրացնում է տեսողությանն սպառնացող այնպիսի վիճակների ռիսկը, ինչպիսին է մակուլյար դեգեներեցիան, ինչը կարեւոր պատճառ է այդ սովորությունից հրաժարվելու համար»,- ասում է Օպտոմետրիստների ասոցիացիայի կարգավորող խորհրդական Աիշա Ֆազլանայը։