Տղամարդու ոտքից շնաձկան ատամը հանել են կծելուց 25 տարի հետո

17:41   4 հուլիսի, 2019

Ամերիկացի սերֆինգիստ Ջեֆ Ուիքլիի ոտքից շնաձկան ատամը հանել են կծելուց 25 տարի հետո:

New York Post-ը հայտնում է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 1994 թվականին Ֆլորիդայի ափերին: Տղամարդուն կծել էր սեւ շնաձուկը, որն, ի դեպ, կարող է հարձակվել չափերով իրեն զգալիորեն գերազանցող կենդանիների վրա:

Ծովային գիշատչի կծելուց ընդամենը 2 շաբաթ հետո Ջեֆը կրկին վերադարձել էր սերֆինգին՝ վերքը փակելով անջրաթափանց վիրակապով եւ հագնելով հատուկ կոշիկ:

Հայտնի չէ՝ ոտքի մեջ խցանված ատամն այս տարիների ընթացքում նրան անհանգստություն պատճառե՞լ է, թե՞ ոչ: Ինչպես էլ եղած լինի, տղամարդը մինչեւ հիմա չի հրաժարվում իր սիրելի զբաղմունքից եւ ամեն շաբաթ զբաղվում է սերֆինգով ու ձկնորսությամբ:



© NEWS.am Medicine