170 կգ կշռող կնոջը շտապ օգնության մեքենայի մոտ հասցնելու համար բժիշկներին անհրաժեշտ էր հատուկ սարքավորում

17:16   7 հուլիսի, 2019

Լոնդոնի 43-ամյա բնակչուհի էլիզաբեթ Ջեքսոնը տառապում է ճարպակալմամբ եւ այդ ախտորոշումը գրեթե զրկել է նրան շտապ օգնության ծառայությունից օգտվելու հնարավորությունից:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կնոջ քաշը 170 կգ է: Ոտքերի հետ խնդիրներ ունենալու պատճառով էլիզաբեթն ուներ հիվանդանոցում հետազոտվելու կարիք, սակայն ի վիճակի չէր ինքնուրույն հասնել մինչեւ «Շտապ օգնության» մեքենան, ինչի համար անհրաժեշտ էր հրավիրել լավ մարզված չորս ֆելդշերներից կազմված թիմ, որոնց առջեւ դրված էր բարդ խնդիր՝ իջեցնել հիվանդին աստիճաններով:

Իրավիճակը բարդացնում էր հանգամանքը, որ էլիզաբեթի շենքում աստիճանը չափազանց նեղ էր, ինչի հետեւանքով դրանում չէր տեղավորվում ո′չ անվասայլակը, ո′չ հատուկ պատգարանը: Արդյունքում ֆելդշերներն օգտվել էին փրկարարական Mediwrap Heavy Duty պարկից, որը պատրաստված է 300 կգ ծանրության դիմացող գերամուր կտորից:

Դեռ ավելին, կնոջը տեղափոխող մարդիկ կատարում էին նաեւ տարբեր մանեւրեր աստիճանի վրա չընկնելու եւ վնասվածքներ չստանալու համար: Արդյունքում Էլիզաբեթին աստիճանով իջեցնելու առաջին փորձը ձախողվել էր, եւ նրանք ստիպված էին մշակել բոլոր առումներով վտանգավոր գործողությունների ծրագիր:

Բարեբախտաբար, հատուկ օպերացիան պսակվել է հաջողությամբ, եւ կնոջը բարեհաջող կերպով նստեցրել էին «Շտապ օգնության» մեքենա:



© NEWS.am Medicine