Ծերացումն արագացնող 5 վնասակար մթերք

12:05   8 հուլիսի, 2019

Որոշ մթերքներ վնասակար են ոչ միայն մեր օրգանիզմի, այլեւ արտաքինի համար: Այդպիսի մթերքների թոփում են հայտնվել մարգարինը, աղը, շաքարը, հացը եւ ալկոհոլը:

Մարգարին

Ժամանակակից աշխարհում մարգարինն ամենավնասակար մթերքներից մեկն է: Դրա մեջ պարունակվում են տրանսճարպեր, որոնք մեծացնում են մեծ թվով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Մարգարինը նաեւ ազդում է օրգանիզմում ջրային հավասարակշռության մակարդակի վրա, որի խախտումը կապված է վաղ կնճիռների հայտնվելու հետ:

Ալկոհոլ

Դանիայից գիտնականները պարզել են, որ հաճախակի ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի վաղ են ծերանում, քան չխմողները: Մասնավորապես՝ նրանց մոտ ավելի վաղ են առաջանում ծերացման այնպիսի «ախտանշաններ», ինչպես ականջաբլթակների կախվելը, աչքերի տակ սեւ շրջանակները, մաշկի դեղնա-նարնջագույն երանգը եւ մազերի կորուստը:

Շաքար

Շաքարի չարաշահումը վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի, սրտի եւ ուղեղի համար, այն մեծացնում է դիաբետի, ճարպակալման եւ կարիեսի զարգացման հավանականությունը: Շաքարը վտանգավոր է նաեւ մաշկի համար. կարծիք կա, որ դրա ավելցուկը խոչընդոտում է կոլագենի եւ էլաստինի արտադրմանը. նյութեր, որոնք անհրաժեշտ են մաշկի առաձգականության եւ գեղեցկության պահպանման համար:

Աղ

Սննդակարգում աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմում ջրի զսպմանը, ինչը մեծացնում է ներքին օրգանների ծանրաբեռնվածությունը, առաջացնում է այտուցվածություն եւ հոգնածություն. այս ամենը նաեւ համարվում են ծերացման արագացման գործոններ:

Սպիտակ ալյուրից արտադրանք

Սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքը, այդ թվում՝ սպիտակ հացը եւ մակարոնեղենը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեն եւ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնում են: Շաքարի ավելցուկի հետ կապված վտանգների մասին վերեւում արդեն նշվեց՝ այն իսկապես նպաստում է ծերացման արագացմանը:



© NEWS.am Medicine