Երիտասարդ կինը կուրծքը մեծացնելու փորձից հետո կենդանի դիակի է վերածվել

23:39   8 հուլիսի, 2019

27-ամյա Ալիսա Քիրքը նորաձեւության հետեւից ընկնելով՝ փորձել է մեծացնել կուրծքը, սակայն արդյունքում կենդանի դիակի է վերածվել, հաղորդում է The Daily Mail-ը:

Կինը կրծքի մեծացման վիրահատության է ենթարկվել 2016 թվականին: Պատճառն ինքնագնահատականը բարձրացնելն էր: Ընդ որում, վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը վատացել է, մասնավորապես, հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել:

Անալիզները ցույց են տվել, որ նա առողջ է, սակայն վիճակն այնքան է վատացել, որ Ալիսան գրեթե կես տարի գամված է եղել անկողնուն: Կինը մոտ 50 անգամ դիմել է բժիշկների օգնության, սակայն անալիզները որեւէ լուրջ խնդիր չեն հայտնաբերել:

Հուսահատ կինը որոշել է իր խնդրի պատասխանը ստանալ համացանցում եւ սոցցանցերի միջոցով գտել է մի կնոջ, որը նմանատիպ խնդիր է ունեցել կրծքի մեծացման վիրահատությունից հետո: Դրանից հետո Ալիսան որոշել է հեռացնել կրծքի իմպլանտները: 

«Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում: Ես հասկացել եմ, որ պետք է սիրես քեզ այնպիսին, ինչպիսի կաս եւ շնորհակալ լինես ամեն վայրկյանի համար, որն ապրում ես առանց առողջական խնդիրների»,- ասել է նա:  



© NEWS.am Medicine