Կինը նիհարել է 160 կիլոգրամ, քանի որ խոստացել է մահացած ծնողներին պահպանել առողջությունը

21:34   9 հուլիսի, 2019

39-ամյա Շերոն Բլեքմորն անգլիական Քրու քաղաքից (Չեշիրի կոմսություն) նիհարել է 160 կիլոգրամ, քանի որ խոստացել է մահացած ծնողներին իրեն կարգի բերել։

Ինչպես պատմում է Daily Record պարբերականը, Շերոնը ծնողներին կորցրել է 7 տարի առաջ։ Նրանց կենդանության օրոք նա խոստացել էր զբաղվել իր առողջությամբ. այն ժամանակ նա 238 կիլոգրամ էր կշռում, չէր կարողանում հագուստ գնել, քանի որ իր չափսի հագուստ ոչ մի տեղ չկար։ Բացի այդ, ավելորդ քաշն անվտանգ չէր նրա առողջության համար։

Մի գեղեցիկ օր Շերոնը որոշեց փոխել կենսակերպն ու առաջին հերթին հրաժարվեց սիրելի ֆասթ ֆուդից։ Նա սկսեց նաեւ մարզասրահ այցելել եւ 2,5 տարում նիհարեց 77 կիլոգրամ՝ շնորհիվ կանոնավոր մարզումների եւ ճիշտ սնվելու։

Կնոջ խոսքով՝  նրան մեծ աջակցություն ցուցաբերեցին ամուսինն ու երեխաները։ Հիմա նա զբաղվում է սպորտով 15-ամյա դստեր հետ եւ իրեն երջանիկ է զգում։ Նրա խոսքով՝ նա ցանկանում է, որպեսզի իր աղջիկը սովորի ճիշտ սնվել եւ մարզվել, որպեսզի առողջ եւ երջանիկ լինի։



© NEWS.am Medicine