"Սիրտ-հրթիռը" փրկեց երկու պացիենտի կյանքը

19:25   9 հուլիսի, 2019

Չինացի վիրաբույժները փրկել են երկու պացիենտի կյանք՝ HeartCon արհեստական սիրտ փոխպատվաստելով։

Ինչպես տեղեկացնում է China Daily-ն, երկու պացիենտն էլ՝ 39-ամյա տղամարդն ու  62-ամյա կինը, տառապում էին դիլատացիոն կարդիոմիոպատիայով, ինչը բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը։ HeartCon սարքը ստեղծել են հրթիռաշինության ոլորտի չինացի մասնագետները, այն կենդանիների վրա հաջող փորձարկումների մի ամբողջ շարք է անցել։

Պացիենտների օրգանիզմում HeartCon-ի պատվաստման վիրահատությունները տեղի են ունեցել մարտին, TEDA սրտանոթային միջազգային կլինիկայում (Չինաստան, Տյանցզին)։ Վիրահատությունից հետո տղամարդն ամեն օր կարողանում է 20 հազար քայլ անել, իսկ տարեց կինը, որը Չինաստանում առաջին կինն է HeartCon սրտով, 10 հազար քայլ։

HeartCon-ը ստեղծվել է Հրթիռակիրների տեխնոլոգիաների չինական ակադեմիայում՝ TEDA-ի հետ համագործակցությամբ։



© NEWS.am Medicine