ԲԱՀ-երը սրտի համար օգտակար չեն. ամերիկացի գիտնականներ

13:15   10 հուլիսի, 2019

Բիոակտիվ հավելումները զգալի դերակատարում չունեն սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազման գործում: Այսպիսի եզրակացություն է կատարել Արեւմտյան Վիրջինիայի համալսարանից, Ջոնս Հոփքինսի համալսարանից եւ Միացյալ Նահանգների այլ գիտական եւ կլինիկական կենտրոններից գիտնականների խումբը:

Գիտնականները վերլուծել են 277 հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ մեկ միլիոն մարդու ընդգրկած 24 փորձերի տվյալները: Այս բոլոր աշխատանքներն ուղղված էին ԲԱՀ ընդունելու եւ վաղաժամ մահվան, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազման միջեւ կապ հայտնաբերելուն:

Մասնագետներն անցկացրած վերլուծության արդյունքներով հանգել են այն եզրակացության, որ տարածված հավելումների, այդ թվում՝ մուլտիվիտամինների, B6, А, С, Е, D վիտամինների, ինչպես նաեւ երկաթի ու սելենի ընդունումը, ըստ էության, չի ազդում սիրտ-անոթային հիվանդությունների կամ վաղաժամ մահվան հավանականության վրա: Համանման եզրակացությունը վերաբերում է նաեւ ճարպերի նվազ պարունակությամբ սննդակարգերին:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Annals of Internal Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine