ԱՄՆ-ում ծնվել է առաջին երեխան կնոջից, որին փոխպատվաստել են մեռած դոնորի արգանդ (ֆոտո, վիդեո)

12:00   10 հուլիսի, 2019

Հունիսին ԱՄՆ-ում, Քլիվլենդի կլինիկայում ծնվել է առաջին երեխան կնոջից, որին փոխպատվաստել են մեռած դոնորի արգանդ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 30-ամյա կինը ԱՄՆ-ում իրականացվող հետազոտություններից մեկի մասնակիցն էր, որում ներգրավված է թույլ սեռի 20-30 տարեկան 10 ներկայացուցիչ։ Նրանք բոլորն էլ ծնվել են առանց արգանդի։ Արգանդի փոխպատվաստումը կատարվել է 2017-ի վերջին, իսկ մեկ տարի հետո կինը հղիացել է ԱՄԲ-ի օգնությամբ։

Շնորհիվ կենդանի դոնորից (սովորաբար՝ ընտանիքի բարեկամ կամ հարազատ) ագանդի փոխպատվաստման օգնությամբ աշխարհում մայրության բերկրանքն զգացել է մոտ 12 կին։

Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի բժիշկները տեղեկացրել են աշխարհում առաջին երեխայի ծնվելու մասին, որը լույս աշխարհ է եկել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստման օգնությամբ։

.

 



© NEWS.am Medicine