Ճարպակալմամբ մայրերի երեխաների շրջանում քաղցկեղի զարգացման հավանականությունը 57 տոկոսով մեծ է. հետազոտություն

14:29   13 հուլիսի, 2019

Ճարպակալմամբ մայրերի երեխաների շրջանում քաղցկեղի զարգացման հավանականությունը 57 տոկոսով մեծ է: Հետազոտության արդյունքներով այսպիսի եզրակացություն են կատարել ամերիկացի գիտնականները:

Պիտսբուրգի համալսարանից (ԱՄՆ) համաճարակաբան Շայնա Սթեյսին եւ նրա գործընկերները վերլուծել են 2003-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ավելի քան 2 մլն մանկածնության եւ 3 հազար քաղցկեղի դեպքերի տվյալները: Պարզվել է, որ ճարպակալմամբ կանանցից ծնված (մարմնի զանգվածի ինդեքսը 40 եւ ավելի) երեխաների շրջանում մինչեւ 5 տարեկանը լեյկեմիայի զարգացման հավանականությունը 57 տոկոսով աճում է: Գիտնականները սա կապում են պտղի զարգացման փուլում ինսուլիսի մակարդակի տատանումների հետ:

Հետազոտողները հույս ունեն, որ ստացած արդյունքները ապագա մայրերին կդրդեն ֆաստֆուդի եւ քաղցրացված ըմպելիքների օգտագործումից խուսափել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Epidemiology ամսագրում:



© NEWS.am Medicine