Օրական 60 գրամ ընկույզը կօգնի նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը. հետազոտություն

15:50   13 հուլիսի, 2019

Օրական 60 գրամ ընկույզը կօգնի նվազեցնել 2-րդ տիպի դիաբետով պացինետների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այսպիսի եզրակացություն են կատարել Կանադայից հետազոտողները՝ անցկացնելով 2-րդ տիպի դիաբետով 450 պացիենտների  մասնակցությամբ 12 կլինիկական հետազոտությունների մեթա-անալիզ:

Պարզվել է, որ ամեն օր 60 գրամ ընկույզ ուտելը դրական ազդեցություն կունենա 2 հիմնական բիոքիմիական ցուցանիշների վրա՝ գլիկիրացված հեմոգլոբինի (արյան մեջ շաքարի պարունակության միջին մակարդակը) եւ դատարկ ստամոքսի դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա:

Գիտնականների խոսքով՝ դիաբետիկների համար օգտակար է ընկույզի ցանկացած տեսակ՝ նուշ, բրազիլական ընկույզ, հնդկական ընկույզ, շագանակ, պեկան ընկույզ, պնդուկ, մակադամիա, հունական ընկույզ, մայրու ընկույզ, պիստակ եւ այլն:

Գիտնականները հավելել են, որ դիաբետիկների շրջանում արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշների բարելավման գործում առավել արտահայտված արդյունք է ի հայտ եկել այն դեպքում, երբ սննդակարգում ընկուզեղենով են փոխարինվում արագ, ռաֆինացված ածխաջրերը, այլ ոչ թե հագեցած ճարպերը:



© NEWS.am Medicine