Հետազոտողները հայտնաբերել են 2 միջոց, որոնք կարող են նվազեցնել գրիպից մահացությունը

23:47   13 հուլիսի, 2019

Hudson Institute of Medical Research-ից հետազոտողները հայտնաբերել են 2 միջոց, որոնք կարող են նվազեցնել գրիպից մահացությունը:

Առաջին միջոցը պրոբենեցիդն է, որը օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գիտնականները վստահ են, որ դրա օգնությամբ կկրճատվի ամեն տարի գրիպից մահացողների թիվը:

ABC News-ի հաղորդմամբ, պրոբենեցիդը մշակվել է 1940-ական թթ. եւ օգտագործվել է պենիցիլինի կյանքի երկարաձգման համար: Այսօր այն կիրառվում է հոդատապի (պոդագրա) բուժման համար:

Երկրորդ միջոցը, որը գրավել է գիտնականների ուշադրությունը արթրիտի դեմ AZ11645373-ն է:

Այդ երկու միջոցները, ըստ գիտնականների, պայքարում են անոմալ բորբոքման դեմ, որը գրիպից մահացության հիմնական պատճառն է: Այն ազդում է P2X7 ադենոզինտրիֆոսֆատ ռեցեպտորի վրա, որն առանցքային դեր է խաղում բորբոքման առաջացման մեջ:  



© NEWS.am Medicine