Գիտնականները նշել են տարեց հասակում իմացական կարողությունների խախտումների ռիսկը նվազեցնելու հասանելի միջոցի մասին

09:39   16 հուլիսի, 2019

Գիտնականները նշել են տարեց հասակում իմացական կարողությունների խախտումների ռիսկը նվազեցնելու հասանելի միջոցի մասին։

Համաձայն Նյարդաբանության ամերիկյան համալսարանի մամլո ամփոփագրի, հետազոտության մեջ ներգրավվել է 2 հազար մարդ (միջին տարիքը՝ 78), որոնց մոտ իմացական խախտումներ չեն եղել։ Փորձի մասնակիցները, մասնավորապես, տեղեկացրել են, թե որքան հաճախ են կարդացել, օգտվել համակարգչից, մասնակցել տարբեր սոցիալական միջոցառումների 50-65 տարեկանում եւ 66-ից հետո։

Այնուհետեւ հինգ տարվա ընթացքում նրանք դիտարկվել են, միեւնույն ժամանակ ամեն 15 ամիսը մեկ թեստ են հանձնել՝ իմացական կարողությունների գնահատման համար։

Պարզվել է, որ համակարգչի օգտագործումը 37 տոկոսով նվազեցնում է թեթեւ իմացական խախտումների առաջացման վտանգը, տարբեր սոցիալական միջոցառումները, թղթախաղը եւ խաչբառերի լուծումը՝ 20 տոկոսով, դեկորատիվ-կիրառական արվեստով զբաղվելը՝ 42 տոկոսով։ Ընդ որում՝ դրական էֆեկտն ավելանում էր, եթե տարեց մարդիկ զբաղվում են թվարկված գործողություններից մի քանիսով միաժամանակ։

Գիտական հոդվածը հետազոտության արդյունքների մասին ներկայացված է Neurology ամսագրում։



© NEWS.am Medicine