Սննդաբաժնում միջատներին ներառելը կարող է օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից

19:50   16 հուլիսի, 2019

Հռոմի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդում որոշ տեսակի միջատների օգտագործումը օգտակար է առողջության համար:

Անցկացված հետազոտությունների համաձայն՝ միջատների մեջ պարունակվում են ավելի շատ հակաօքսիդանտներ, քան օրինակ նարնջի հյութում:

А, С եւ Е վիտամինների հետ դրանք արգելակում են օրգանիզմում պոտենցիալ վտանգավոր ազատ ռադիկալների առաջացումը՝ դրանով իսկ ԴՆԹ-ն պաշտպանելով վնասվածքներից: Հավելենք, որ ինչպես հայտնի է, ԴՆԹ-ի վնասվածքները կարող են քաղցկեղ առաջացնել:

Գիտնականները պարզել են, որ ծղրիդներում եւ շերամի որդերում 5 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան նանրջի հյութում, իսկ շերամի որդում եւ կնճիթավոր ճպուռում 2 անգամ ավելի շատ, քան ձիթայուղում:

Պրոֆեսոր Մաուրո Սերաֆինին նշում է. ուտելի միջատները սպիտակուցի, պոլի ոչ հագեցած ճարպաթթուների, հանքանյութերի, վիտամինների եւ բջջաթաղանթի հիանալի աղբյուր են: Նա մատնանշել է, որ առնվազն երկու միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության մեկ քառորդը) պարբերաբար  միջատներ է ուտում:

Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում:



© NEWS.am Medicine