Աղջիկների վաղ սեռական հասունացումը կարող է հանգեցնել միգրենի. հետազոտություն

21:10   16 հուլիսի, 2019

Աղջիկների սեռական հասունացման տարիքը կապված է միգրենի առաջացման վտանգի հետ. որքան ավելի վաղ է սկսվում սեռական հասունացումը, այնքան ավելի բարձր է միգրենի առաջացման վտանգը, պարզել են College of Medicine-ի գիտնականները։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ միգրենը դեռահաս աղջիկների մոտ հաճախ սկսվում է սեռական հասունացման հետ միաժամանակ։ Հետաքրքիր է, որ երեխաների եւ դպրոցական տարիքի դեռահասների 10 տոկոսը տառապում է միգրենից, ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները։ Ընդ որում՝ աղջիկների շրջանում միգրեն ունեցող պացիենտների թիվն ավելանում է մինչեւ 17 տարեկանը։ Եվ եթե մինչեւ 17 տարեկան տղաների մոտ միգրենը նկատվում է 8 տոկոսի պարագայում, ապա աղջիկների մոտ միգրեն նկատվում է արդեն 23 տոկոսի դեպքում։

Մինչեւ սեռական հասունացման շրջանն  սկսվելը միգրենի դեպքերի թիվը տղաների եւ աղջիկների շրջանում մնում է նույնը։ Բայց այն բանից հետո, երբ աղջիկների մոտ սկսվում է դաշտանը, միգրենի առաջացման հավանականությունն աճում է։ Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն ապացուցել են, որ դա նկատվում է սեռական հասունացման դեռեւս վաղ շրջանում։   

Հետազոտությանը մասնակցած աղջիկները (միջին տարիքը՝ 16) պատասխանել են գլխացավերի հետ կապված հարցերին, որոնցով կարելի էր ախտորոշել հավանական միգրեն՝ որոշակի աստիճանով։

Հետազոտության մասնակիցների 11 տոկոսն ունեցել է միգրենի ախտորոշում, 7 տոկոսը՝ հնարավոր է միգրեն, իսկ 82 տոկոսը միգրեն չի ունեցել։ Այնուհետեւ պարզվել է, որ միգրեն ունեցող աղջիկների մոտ սեռական հասունացումն սկսվել է միջինը 4 ամիս առաջ նրանց համեմատ, ովքեր միգրեն չեն ունեցել։



© NEWS.am Medicine