«Էրեբունի» ԲԿ նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է

12:29   16 հուլիսի, 2019

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, նորածնային խնամքի պարագաներով:

Ինչպես տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, նորածնային բաժանմունքում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։

Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել՝ ապահովելու պատշաճ բուժօգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում:



© NEWS.am Medicine