Տղամարդու աչքից կենդանի տիզ են հեռացրել

17:30   17 հուլիսի, 2019

Քենթուքիի բնակչ Քրիս Փրաթերը դարձել է տիզի հետ բավականին տհաճ  «ծանոթության» զոհ:

WYMT-TV հաղորդմամբ՝ Քրիսն աշխատում է  էլեկտրական ընկերություններից մեկում: Մի անգամ, երբ նա դուրս էր գալիս աշխատանքից նրա գործընկերները էլեկտրահաղորդալարերից հանում էին ընկած ծառը:

Առաջին հայացքից այս աննշան դեպքից հետո տղամարդն աչքի մեջ ուժեղ դիսկոմֆորտ զգաց: Հայելու մեջ նայելով՝ նա աչքի մեջ փոքրիկ մուգ բիծ տեսավ, սակայն այն ջրով մաքրելու փորձերն ապարդյուն էին:

Բժիշկի մոտ հետազոտվելու արդյունքում պարզվել է, որ Քրիսի աչքում կենդանի տիզ է գտնվել: Միջատը հեռացվել էր նրբունելու միջոցով, որից հետո տղամարդուն հակաբիոտիկներ եւ ստերոիդ կաթիլներ էին նշանակել:

Տհաճ միջադեպից հետո Քրիսը նախքան աշխատանքային օրվա սկսվելը միջատներին վանելու համար ռեպելենտներ է օգտագործում:



© NEWS.am Medicine