Ո՞ր դեղամիջոցներն են բարձրացնում արեւի հանդեպ մաշկի զգայունությունը

21:14   18 հուլիսի, 2019

Որոշ քիմիական նյութեր, որոնք պարունակվում են դեղերում, կարող են մաշկն ավելի զգայուն դարձնել ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ։ Արդյունքում՝ մաշկն ավելի արագ կայրվի, ավելին՝ կբարձրանա այրվածքներ կամ մաշկի քաղցկեղ ստանալու ռիսկը։

Հարվարդի համալսարանի մասնագետները նշում են, որ որոշ դեղամիջոցների ընդունումն ամռանը կարող է անցանկալի մաշկային ռեակցիաների պատճառ դառնալ (կարմրածություն, քոր, բշտեր եւ այտուցներ) ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։

Նրանք կազմել են դեղերի ցուցակը, որոնք ավելի հաճախ են առաջ բերում նման ռեակցիաներ.

Մարդկանց, որոնք բժշկի նշանակմամբ ընդունում են նշված դեղամիջոցները, գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ գտնվել արեւի տակ եւ օգտվել հզոր արեւապաշտպան միջոցներից։



© NEWS.am Medicine