Ողբերգական դեպք. երկու տղամարդ մահացել է չափից շատ գազավորված ըմպելիք խմելուց հետո

10:53   19 հուլիսի, 2019

Երկու ինդոնեզացի շինարար Ջակարտայի նահանգից չափից ավելի շատ էներգետիկ ըմպելիք է խմել եւ մահացել։

Ինդոնեզական ոստիկանության տվյալներով՝ Ագուսի եւ Ահմադ Ռիյոնոյի մարմինները հայտնաբերել է նրանց աշխղեկը երեքշաբթի, հուլիսի 16-ին։ Որոշելով, որ շինարարները խուսափում են աշխատել, նա մտել է նրանց վարձակալած սենյակը եւ տեսել, որ նրանք պառկած են հատակին։ Սենյակում նաեւ փոշով էներգետիկների դատարկ փաթեթներ են գտել, երկու շիշ էներգետիկ կոկտեյլ եւ երկու շիշ ջուր։

«Մենք կարծում ենք, որ նրանք մահացել են էներգետիկ ըմպելիքների չափաբաժնի չարաշահումից։ Նրանք երկուսով չոր էներգետիկի մի ամբողջ փաթեթ են օգտագործել,- նշել է քրեագետ Թոմ Սիրաիթը։- Ընդ որում՝ նրանք ամբողջ օրը ոչինչ չեն կերել»։

Ինչպես տեղեկացնում է AsiaOne լրատվական պորտալը, ոստիկանները կռվի կամ բռնության նշաններ տղամարդկանց մարմինների վրա չեն հայտնաբերել։

«Տեղում բռնության, կռվի նշաններ չեն եղել։ Նրանք սեւագործ բանվորներ էին։ Երբ աշխատում էին, առողջ էին,- ասել է Սիրաիթը։- Երբ հոգնում էին, այդպիսի ըմպելիքներ էին խմում»։

Տղամարդկանց մարմիններն ուղարկել են հիվանդանոց՝ դիահերձման համար։



© NEWS.am Medicine