2500 եվրո տուգանք. Գերմանիայի կառավարությունը աջակցել է կարմրուկի դեմ երեխաների պարտադիր պատվաստման օրինագծին

15:42   19 հուլիսի, 2019

Գերմանիայի կառավարությունը աջակցել է օրինագծին, որի համաձայն բոլոր երեխաները պարտավոր են մինչեւ մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը կարմրուկի դեմ պատվաստվել: 2020-ի մարտից  ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություն:

DW-ն հաղորդում է, որ  այս պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում ծնողներին զգալի տուգանքներ են սպասվում՝ մինչեւ 2500 եվրո:

Առողջապահության նախարար Յենս Սպանը (Jens Spahn) նշում է. «Լինի մանկապարտեզ, դայակ կամ դպրոց՝ մենք ցանկանում ենք բոլորին պաշտպանել կարմրուկից»:

Բացի այդ կամրուկից պատվատսումը պարտադիր կդառնա մասնավոր դայակների, մանկապարտեզների, դպրոցների, բժշկական հաստատությունների եւ այլ հասարակական հաստատությունների համար: Պարտադիր կլինեն  կամրուկի դեմ պատվատսւոմները հանրակացարաններում ապրող փախստականների եւ ապաստան հայցողների համար:

Այժմ վերջին խոսքը բունդեսթագինն է, որը պետք է հաստատի օրինագիծը:

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է Եվրոպայում կարմրուկով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը. 2018-ի մարտից մինչեւ 2019-ի փետրվար՝ 651 հիվանդ:

Առողջապահության  նախարարության տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա հունիսի կեսին Գերմանիայում գրանցվել է կարմրուկի 429 դեպք:



© NEWS.am Medicine