Տղամարդկանց զուգարանները իսկական դրախտ են մանրէների համար

14:41   22 հուլիսի, 2019

Տղամարդկանց զուգարանների վերլուծությունը տխուր պատկեր է հայտնաբերել. պարզվում է, որ տղամարդկանց զուգարաններում վեց անգամ ավելի շատ մանրէներ կան, քան կանանց զուգարաններում, եւ դրանք գրեթե հինգ անգամ ավելի շատ են, քան զուգարանակոնքի նստելատեղերին։ Ընդհանուր առմամբ, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Լոնդոնի օֆիսների տղամարդկանց եւ կանանց զուգարանների 24 դռների բռնակներից վերցված նմուշներ։

Հանրային առողջապահության  հարցերի թագավորական ընկերությունը (RSPH) նշում է, որ տղամարդիկ կանանցից հազվադեպ են լվանում ձեռքերը զուգարանից հետո, ինչն էլ մանրէների տարածման պատճառն է աղտոտված մակերեսներին (օրինակ, դռների բռնակներին)։ Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի պատվավոր պրոֆեսոր Սալի Բլումֆիլդը նշում է. չափազանց կարեւոր է հետեւել հիգիենայի կանոններին, քանի որ զուգարանների դռներին քսվում են բազմաթիվ մարդիկ։

Այս առնչությամբ նա խորհուրդ է տալիս տղամարդկանց, որոնք չեն լվացվում զուգարանից հետո, գոնե աշխատավայրում վարակազերծիչ միջոցներ պահեն ձեռքերի համար։



© NEWS.am Medicine