Փորձագետներն առաջարկել են քրոնիկական վարակների դեմ պայքարի նոր եղանակ

23:48   23 հուլիսի, 2019

«Քնած» մանրէների «արթնացումը» կարող է օգնել քրոնիկական վարակների դեմ պայքարում։ Այս մասին ասվում է Molecular Cell ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է Siasat-ը, «քնած» վիճակում մանրէները բավական հաջող խուսափում են հակաբիոտիկների գրոհից։ Ժամանակ առ ժամանակ մանրէները կարող են ինքնաբուխ «արթնանալ»։ Օրինակ, նման բան հազվադեպ պատահում է միզամուղ ուղիների վարակների ժամանակ, որոնք առաջ են գալիս Escherichia coli-ի պատճառով, թոքերի վարակների ժամանակ, որոնք հարուցում են Pseudomonas aeruginosa-ները կամ պալարախտի եւ Mycobacterium tuberculosis-ի ժամանակ։

Մանրէների «քնելու» հարցում կարեւոր դեր է խաղում այն էլեմենտը, որը մասնակցում է մանրէների բջջային մեմբրանի ցանցերի ձեւավորմանը. դա հանգեցնում է էներգիայի մակարդակի արագ իջեցմանը, եւ մանրէն անցնում է էներգախնայող ռեժիմի»՝ «քնում» է։

Բայց անցքերի առաջացումը հնարավոր է, եթե միայն HokB 2 պեպտիդները միակցվում են։ «Արթնացումը» եւ անցքերի քայքայումը տեղի են ունենում, ինչպես պարզել են գիտնականները, բացառապես պեպտիդների կապի խզմամբ։ Եվ «արթնացած» մանրէների դեմ հակաբիոտիկներն ավելի արդյունավետ կլինեն, քան «քնածների»։



© NEWS.am Medicine