Ծխախոտը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլեւ բնության համար. գիտնականներ

19:29   23 հուլիսի, 2019

Ծխախոտը վտանգավոր է ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ ողջ մոլորակի  համար. ծխախոտի նետված մնացորդները զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին:

Անգլիայի Ռասկինի համալսարանի գիտնականները պարզել են, որ խոտերին կամ գետնին նետված ծխախոտի մնացորդները զգալիորեն վատթարացնում են բույսերի աճը:

Science Alert-ը հաղորդում է, որ գիտնականները վերցրել են Քեմբրիջ քաղաքից  բույսերի նմուշներ, այդ թվում հրապարակներից, որտեղ մեկ քառակուսի մետրում գտնվել է ծխախոտի ավելի քան  100 մնացորդ:

Նմուշների հետազոտությունները ցույց են տվել, որ մնացորդները նվազեցնում են խոտաբույսերի ծլումը 10 տոկոսով, իսկ  երեքնուկինը՝ 27 տոկոսով:

Բույսերի ըն ձյուղների երկարությունը, որոնք այնուամենայնիվ ծլել են, մնացորդների պատճառով կրճատվել են 13 եւ 28 տոկոսով:

Ըստ գիտնականների՝ ամեն տարի մոտ 4.5 տրիլիոն ծխախոտի մնացորդ է նետվում: Այս գնահատականն, իհարկե, մոտավոր է եւ հիմնված է 5.6 տրիլիոն ծխախոտների արտադրության տվյալների վրա, որոնց մեծամասնությունը պատշաճ կերպով չի վերամշակվում:

Ծխախոտի մնացորդում ամենավտանգավոր աղտոտող տարր է ֆիլտրը, որը ցելյուլոզայի ացետատ է պարունակում: Այս նյութն օգտագործվում է պլաստմասայի պատրաստման ժամանակ, որոնք առնվազն 10 տարի չեն քայքայվում:

Մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետեւանքով ֆիլտրերը   հարկավոր է արգելել, քանի որ ծխելուց վնասը իրականում դրանք չեն նվազեցնում եւ օգտագործվում են միայն որպես մարքեթինգային քայլ:

 



© NEWS.am Medicine