Աղջիկը iPhone-ի լիցքավորման սարքի պատճառով երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել

19:15   26 հուլիսի, 2019

19-ամյա աղջիկը պարանոցի մետաղալան վզնոցի հետ iPhone-ի լիցքավորման սարքի շփման պատճառով երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Արտասովոր դեպքը նկարագրված է Annals of Emergency Medicine ամսագրում: Աղջիկը, որի անունը չի նշվում պառկած է եղել անկողնում ՝ բարձի տակ լիցքավորման սարքով:

Լիցքավորման սարքը միացված է եղել վարդակին, բայց ոչ հեռախոսին:

Հանկարծակի աղջիկը ուժեղ այրոց եւ ցավ է զգացել պարանոցի շրջանում: Հիվանդանոցում տուժողի մոտ երկրորդ աստիճանի այրվածք են ախտորոշել, որի պատճառը մետաղալան վզնոցի հետ iPhone-ի լիցքավորման սարքի շփումն էր:

Բժիշկները նշում են, որ նման դեպքերը հազվադեպ չեն լինում, ընդ որում հիմնականում նման վտանգի են ենթարկված դեռահասները՝ բջջային սարքերի հաճախակի օգտագործման պատճառով:  Նրանցից շատերը գիշերները լիցքավորում են իրենց գաջեթները, իսկ ոմանք նույնիսկ անկողնում միացված են պահում միացված սարքերը: Արդյունքում հեռախոսի համար սովորական լիցքավորման սարքերը կարող են այրվածքի կամ էլեկտրահարման պատճառ դառնալ: Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ էլեկտրահարությունը կարող է լուրջ լինել անգամ ցածրավոլտ սարքավորման դեպքում:



© NEWS.am Medicine