Տղամարդկանց շրջանում ասթման դրսեւորվում է մինչեւ 9 տարեկանը, կանանց շրջանում՝ 40-ից հետո. հետազոտություն

11:06   31 հուլիսի, 2019

Տղամարդկանց եւ կանանց շրջանում ասթման սովորաբար դրսեւորվում է տարբեր տարիքում. տղամարդկանց շրջանում՝ սովորաբար մինչեւ 9 տարեկանը, իսկ կանանց՝ 40-ից հետո: Այս մասին հայտնել են Տամպերեի համալսարանի գիտնականները, ինչպես նաեւ Սեյնյայոկի եւ Վաասա քաղաքների կենտրոնական հիվանդանոցներից նրանց գործընկերները:

Գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայում բնակվող 4 հազար մարդու տվյալները եւ նկատել, որ ասթմայի սկիզբն իսկապես տարբեր է՝ կախված մարդու սեռից: Հնարավոր է՝ սա կապված է օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ: Նախագծի համահեղինակ, պրոֆեսոր Հեյկի Կոսկելան նշում է, որ կանանց շրջանում ասթմայի զարգացման հավանականությունը մեծանում է կլիմաքսային ժամանակահատվածում:

Պրոֆեսոր Կոսկելայի խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք մեծացնում են ասթմայի առաջացման հավանականությունը.

Գիտնականների խոսքով՝ քաշի նվազեցումը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը զգալիորեն մեծացնում են ասթմատիկների կյանքի որակը եւ նրանց օգնում նվազեցնել դեղերի գործածումը:



© NEWS.am Medicine