Արյան անալիզը թույլ կտա 94 տոկոս ճշտությամբ կանխատեսել Ալցհեյմեր հիվանդության ախտանշանները

12:15   4 օգոստոսի, 2019

Արյան անալիզը թույլ կտա 94 տոկոս ճշտությամբ կանխատեսել Ալցհեյմեր հիվանդության ախտանշանները: Թեստը մշակվել է Սենտ Լուիսում (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի գիտնականների կողմից:

Ինչպես հաղորդում է ВВС-ն՝ հղում կատարելով Neurology պարբերականում հրապարակված հոդվածին, հետազոտության շրջանակներում անցկացվել է թեստավորում 50 տարեկանից բարձր 185 մարդու մասնակցությամբ, որոնք չեն ունեցել կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիրներ: Հատկանշական է, որ տվյալ անալիզն ունակ է հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդությունը հիշողության խնդիրներն սկսվելուց դեռեւս 20 տարի առաջ: Մասնագետները հույս ունեն, որ այն կբարձրացնի բուժման արդյունավետությունը:

Գիտնականները սեւեռում են իրենց ուշադրությունն այն հանգամանքին, որ այդ եզակի հետազոտության անցկացումը կդառնա ավելի հասանելի՝ ի տարբերություն ներկայիս մեթոդների:



© NEWS.am Medicine