Սեքսն օգտակար է սրտային հիվանդների համար. հետազոտություն

22:11   3 օգոստոսի, 2019

Ակտիվ սեռական կյանքը բարձրացնում է սրտի կաթվածից հետո ապրելիությունը: Այս մասին ասվում է American Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտական աշխատանքի շրջանակում հետազոտվել են 1120 տղամարդիկ եւ կանայք, որոնք առաջին սրտի կաթվածն են տարել 1992 կամ 1993թ.: Հետազոտությունն արվել է մինչեւ 2015թ., այդ ընթացքում 524 կամավոր մահացել է:

Պարզվել է, որ ողջ մնացածների շրջանում, ովքեր շաբաթական մի քանի անգամ սեքսով են զբաղվել, մահվան ելքի հավանականությունը նվազել է 27%-ով, նրանց շրջանում, ովքեր շաբաթական մեկ անգամ են սեքսով զբաղվել, 12%-ով, իսկ նրանց մոտ, ովքեր հազվադեպ են սեքսով զբաղվել, 8%-ով:

Գիտնականները նշում են, որ կաթվածից հետո սեռական կյանքին վերադառնալը կարեւոր է կյանքի տեւողությունը բարձրացնելու տեսանկյունից: Այդպիսով, ի տարբերություն սրտի հետ կապված խնդրի պատճառով սեքսից հրաժարվածների՝ սեքսով զբաղվող սրտային հիվանդների մոտ կյանքի տեւողությունը զգալիորեն բարձրացել է:

«Չնայած մշտական սեքսն առողջ ծերության գործոն է, մարդիկ չպետք է սեքսով զբաղվեն միայն կյանքը երկարացնելու համար»,- կարծում է Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչ Էնդրյու Ստեպտոն:   



© NEWS.am Medicine