Աղջիկը 2 տարվա ընթացքում ամեն օր հայտնի ըմպելիքի պատճառով սրտխառնոց է ունեցել

20:30   5 օգոստոսի, 2019

Լոնդոնի 28-ամյա բնակչուհի Անտոնիա Տերելը 2 տարի տառապել է առողջական անբացատրելի խնդիրներից:

The Mirror-ը հաղորդում է, որ երիտասարդ կինը անընդհատ  թուլություն եւ սրտխառնոց է զգացել եւ օրական նվազագույնը երկու անգամ ուժեղ փսխել: Անտոնիան բազմիցս դիմել է բժիշկներին, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել ախտորոշում տալ: Առողջական մշտական խնդիրները բացասաբար էին ազդել նրա աշխատանքի եւ սոցիալական կյանքի վրա:

Բժիշկները նրան խորհուրդ էին տալիս սննդաբաժնից բացառել այս կամ այն մթերքները՝ ալերգենը հայտնաբերելու համար, սակայն դա ոչ մի արդյունք չէր տալիս:

Վերջ ի վերջո Անտոնիան հատուկ թեստ է հանձնել, որը թույլ է տվել հայտնաբերել կաթում, վանիլում եւ մշկընկույզում պարունակվող սպիտակուցի անհանդուրժողականությունը:

Սա օգնել է պարզել, որ նրա բոլոր դժբախտոթյունների պատճառը կաթով թեյն է, որը նա ամեն օր խմում էր: Սննդակարգից կաթնամթերքի բացառումից եւ սոյայի կաթին անցնելուց հետո  կինը կարողացել է 2 շաբաթում ազատվել սրտխառնոցի նոպաներից:



© NEWS.am Medicine