Տղամարդկանց մեղադրել են առողջ սնվելու սկզբունքների չիմացության մեջ

21:25   5 օգոստոսի, 2019

Ինչպես պարզվել է, տղամարդիկ ավելի քիչ են տեղեկացված առողջ սնվելու մասին, քան կանայք: Այս մասին վկայում է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության մասնագետների հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում:

Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են ԱՄՆ ավելի քան 6 հազար բնակչի մասնակցությամբ հարցման տվյալները: Հարցումներն անցկացվել են 2007-2008թթ. եւ 2009-2010թթ.:

Արդյունքում տղամարդկանց 37%-ն ու կանանց 17%-ը չեն կարողացել ճիշտ պատասխանել այն հարցերին, թե ամեն օր որքան կալորիա է անհրաժեշտ օգտագործել (հաշվի առնելով տարիքն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը) քաշը պահպանելու համար:

Հատկանշական է, որ ճիշտ սնվելու սկզբունքների մասին ցածր տեղեկացվածությունը կախված է եղել հարցվածների կրթական ցածր մակարդակից եւ ցածր եկամուտից: 



© NEWS.am Medicine