Ծնողների սթրեսը երեխայի մոտ էմոցիոնալ խնդիրներ է առաջացնում

14:51   6 օգոստոսի, 2019

Հղիության ժամանակ կամ կյանքի առաջին ամիսներին ծնողների սթրեսն անմիջականորեն ազդում է երեխայի մոտ էմոցիոնալ խնդիրների զարգացմանը:

Այս մասին է վկայում Քեմբրիջի, Բիրմինհեմի, Նյու Յորքի եւ Լեյդենի համալսարանների հետազոտողների  անցկացրած ուսումնասիրությունը:

Նշվում է, որ երեխայի զայրույթի նոպաները, անհանգստությունը եւ չարությունը  կարող են ուղղակիորեն կապված լինել  հղիության ժամանակ մոր հոգեկան վիճակի հետ:

Բացի այդ ծնողների վեճերը, որոնք տեղի են ունենում մինչեւ երեխայի 2 տարեկանը, կարող են հանգեցնել նրան, որ տարիքի հետ նա իրեն պակաս երջանիկ կզգա:

Հետազոտության շրջանակում գիտնականները դիտարկել են հղիության վերջին ամիսներին 404 զույգի, ինչպես նաեւ այն ժամանակահատվածը, երբ ծնված երեխան եղել է 4,14 եւ 24 ամսական: Ծնողները պետք է գնահատեին միմյանց հետ հարաբերությունների որակը, ինչպես նաեւ իրենց երեխայի վարքը: Այնուհետ ներընտանեկան բարօրությունը փորձագետների կողմից գնահատվել  է տուն կատարած այցերի ժամանակ:

Պարզվել է, որ ծնողների հարաբերությունները փոքրիկի կյանքի առաջին ամիսներին կարող է անբարենպաստ հետեւանքներ ունենալ նրա համար կյանքի արդեն 2-րդ տարում:

 

Բացի այդ երեխաները հաճախ են լաց լինում, վախ եւ անհանգստություն զգում, եթե նրանց ծնողները վիճել են կամ լարված հարաբերություններ են ունեցել, երբ նրանք դեռ մի քանի ամսական են եղել:

Գիտնականները նշում են, որ հայրերի էմոցիոնալ բարօրությունը ոչ պակաս կարեւոր է, ինչպես մայրերի դեպքում, սակայն   այդ հարցին պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Մինչ այդ այս գործոնը կարեւոր նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում երեխայի զարգացման համար:

Հետազոտությունը հրապարակվել է  Archives of Women's Mental Health ամսագրում:



© NEWS.am Medicine